«Ժողովուրդ». Էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքները կստացվեն 16 շաբաթ հետո
Economics«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասել է, որ էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքները կստացվեն 16 շաբաթ հետո։ Ըստ Նազարյանի՝ խորհրդատվության եզրակացության պատրաստման աշխատանքները սկսվել են օգոստոսի կեսին։ Այսինքն՝ ենթադրվում է, որ մինչև այս տարվա դեկտեմբերի կեսը խորհրդատվության եզրակացությունն արդեն պատրաստ կլինի։ Ինչպես հայտնի է՝ ՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ սպառողին մատակարարվող էլեկտրական էներգիայի սակագնի բարձրացումը՝ 6,93 դրամը, փոխհատուցվելու է մինչև այդ փաստաթղթի պատրաստ լինելը։ Ասել է թե՝ ՀՀ իշխանությունները պլանավորում են էլէներգիայի սակագինը փոխհատուցել մինչև այս տարվա վերջ։ Իհարկե, ՀՀ ղեկավարությունից ոչ մեկը դեռ չի խոստովանում, որ իրենք մտադիր են եկող տարվա սկզբից բարձրացնել էլէներգիայի սակագինը, բայց առկա զարգացումները հենց այդ մասին են վկայում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։