Արցախը դարձել է տարածաշրջանի կարեւորագույն մշակութային կենտրոններից մեկը. Բակո Սահակյան
SocietyՀայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմ» օպերայի բեմադրությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ հանրաճանաչ աստղերի մասնակցությամբ օպերային բեմադրությունները Արցախում դարձել են բարի ավանդույթ եւ արդեն իսկ վկայում են, որ Արցախը դարձել է տարածաշրջանի կարեւորագույն մշակութային կենտրոններից մեկը:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից եւ հյուրեր արտերկրից: