Մրգերը կօգնեն բարձրացնել տրամադրությունը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ինչպե՞ս բարձրացնել տրամադրությունը և ունենալ լիարժեք տոնուս: Դիետոլոգ Նատալիա Սամեյլենկոն նշում է, որ այդ հարցում մեզ կօգնեն մրգերը, որոնք բարելավում են ինքնազգացողությունը:
Ցիտրուսային մրգերն օգնում են յուրացնել միկրոնյութերը, որոնք առկա են այլ ուտելիքներում: Օրինակ, երկաթը վիտամին С-ի օգնությամբ ավելի արագ է յուրացվում օրգանիզմի կողմից:
Բացի այդ, դրանք ազդում են օրգանիզմի վրա իրենց բույրի և գույնի շնորհիվ: Օրինակ, երբ մենք հոտոտում ենք մանդարինը, մեզ մոտ բարձրանում է տրամադրությունը, քանի որ այն խթանում է երջանկության հորմոնի արտադրությունը:
Մրգերը ունեն նաև հակահամաճարակային էֆֆեկտ, քանի որ դրանց կեղևում կան ֆիտոնցիդներ, որոնք սպանում են միկրոբները անգամ հեռավորության վրա: Այդ պատճառով աշնանը և ձմռանը օգտակար է ոչ միայն ուտել նարինջ և մանդարին` վիտամինների քանակը ավելացնելու համար, այլ նաև պահել դրանք սենյակում` օդը վարակից մաքրելու նպատակով: Դա կօգնի նաև բարելավել ինքնազգացողությունը տանը և աշխատավայրում:
Շարունակությունը՝ այստեղ: