Yerevan, 06.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Անհրաժեշտ է, որպեսզի ԵԽԽՎ-ն իրական քայլեր ձեռնարկի Ադրբեջանի հանդուգն գործելակերպը կանխելու համար. ԱԺ նախագահ

Society

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ ՀՀ Ազգային ժողովի նախա գահը նշել է, որ նախորդ այցից անցել է մեկ տարի, եւ այդ ընթացքում հայ-ֆրանսիական միջխորհրդարանական հարաբերություններն ավելի են խորացել:

Անդրադառնալով հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների խորացմանը՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու երկրների ղեկավարների փոխայցերը, այդ թվում՝ 2015 թվականի ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորած պաշտոնական պատվիրակության այցը Հայաստան: Խոսելով Ֆրանիսա կատարած իր այցի մասին՝ Ազգային ժողովի նախագահը վերհաստատել է իր հրավերը Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնին:

ԱԺ նախագահը, բարձր գնահատելով բարեկամության խմբերի ծավալած արդյունավետ գործունեությունը, ընդգծել է բարեկամական խմբերի ղեկավարների մեծ ներդրումը բարեկամ երկրների միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում:

Անդրադառնալով Ադրբեջանի՝ անհանգստության տեղիք տվող, անհանդուժող պահվածքին՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ անհրաժեշտ է, որպեսզի ԵԽԽՎ-ն իրական քայլեր ձեռնարկի այդ երկրի հանդուգն, ոչ ժողովրդավար գործելակերպը կանխելու համար:

Իր երախտագիտության խոսքն ուղղելով Բրյունո լը Ռուին, ով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ջատագովներից է, Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետեւողական կլինի նոր օրինագծի ներկայացման եւ ընդունման հարցում:

Անդրադառնալով պատվիրակության առաջիկա այցին Ղարաբաղ՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ կարեւորում է յուրաքանչյուր նման այց, քանի որ Լեռնային Ղարաբաղ այցելող յուրաքանչյուր պատվիրակություն կամ անձ հնարավորություն ունի ականատես լինելու ազատ ապրելու իրավունքը նվաճած, անկախության համար մարտնչած ժողովրդի կենսակերպին: ԱԺ նախագահի խոսքով, անկախ ճանաչված կամ չճանաչված լինելու հանգամանքից, Արցախի ժողովուրդը նվաճել է ազատ ապրելու իր իրավունքը եւ չպետք է անտեսված լինի միջազգային հանրության կողմից:

Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուն, շնորհակալություն հայտնելով Ազգային ժողովի նախագահին ընդունելության համար, նշել է, որ Ֆրանսիա-Հայաստան հարաբերություններն ավելի են հզորացել: Կարեւորելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Բրյունո լը Ռուն փաստել է, որ իր երկրի նախագահը հետեւողականորեն վերհաստատել է Ֆրանսիայի հանձնառությունը Ցեղասպանության դատապարտման հարցում:

Անդրադառնալով պատվիրակության այցելությանը Լեռնային Ղարաբաղ՝ պատվիրակության ղեկավարը նշել է, որ իրենց նպատակն է տեղում շփվել արցախցիների հետ եւ վերհաստատել այն միտքը, որ այնտեղ ապրող ժողովուրդն իրավունք ունի խաղաղ ապրելու: Բրյունո լը Ռուն նշել է, որ պատվիրակության անդամները տեղյակ են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից եւ փաստել, որ միջազգային հանրության համար անընդունելի են հրադադարի ռեժիմի խախտումները:

Խոսելով Հայաստան եւ Արցախ այցելության մասին, նա նշել է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում պետք է կարեւորվեն ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները՝ ի տարբերություն հարեւան երկրի, որտեղ ժողովրդավարությունը կաղում է:

Անդրադառնալով Ֆրանսիա-Հայաստան հարաբերություններին՝ Բրյունո լը Ռուն փաստել է, որ պետք է խորացնել դրանք բարեկամ երկրների խորհրդարանների մշտական հանձնաժողովների մակարդակով: 

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live