Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթին մեղադրում է դավաճանության մեջ
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Սիրում եք նրանց, թե ոչ՝ դժվար է ժխտել, որ 38-ամյա Քանյե Ուեսթն ու 34-ամյա Քիմ Քարդաշյանը խորապես սիրահարված են միմյանց։ Սակայն, ինչպես գրել է «In Touch» ամսագիրը, Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթին մեղադրում է դավաճանության մեջ։
Կիրակի օրը կայացած VMA-ի ժամանակ ևս զույգը ոտքից-գլուխ սիրահարված էր թվում։ Սակայն ամեն ինչ տեղի է ունեցել մինչև մրցանակաբաշխությունը։
Ինչպես «In Touch» ամսագրին հայտնել է իր աղբյուրը, Քիմը Քանյեի հեռախոսում գտել է հաղորդագրություն՝ ուղարկված նրա նախկին ընկերուհիներից մեկից։ Եվ նա եղել է այն կինը, ում Քանյեն շատ է սիրել, մինչև հայտնի դառնալը։
Քիմը Քանյեին մեղադրել է դավաճանության մեջ, սակայն Քանյեն արդարացել է, որ իր նախկին ընկերուհին պարզապես խնդրել է օգնել մի նախագծի հարցում, որի վրա ներկայումս աշխատում է։ Քիմը, սակայն, ինչպես հայտնել է աղբյուրը, ասել է Քանյեին, որ հաղորդագրություններն ավելի շատ սիրային էին։
Քիմ Քարդաշյանն ավելի ու ավելի է զայրանում, երբ Քանյեն փորձում է պաշտպանել իրեն, ասել է աբյուրը։