Քրիստինե Ուզունյանը բացահայտում է Բեն Աֆլեքի հետ հարաբերությունների բոլոր ինտիմ մանրամասները
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Դայակները, հնարավոր է, պատասխանատու են լվացքի համար, սակայն Քրիստինե Ուզունյանը, ում Բեն Աֆլեքն ու Ջեննիֆեր Գարները վարձել էին բաժանման ընթացքում իրենց երեխաներին խնամելու համար, պատրաստվում է վեր հանել իրենց ողջ «կեղտոտ լվացքը»։
Քրիստինե Ուզունյանին մտերին OK! ամսագրի աղբյուրը հայտնել է, որ Քրիստինեն ոչ մի վատ բան չի տեսնում Աֆլեքի հետ իր հարաբերություններում և նախատեսում է պատմել իրենց հարաբերությունների մասին։
«Սա հենց այն է, ինչից վախենում էին Բենն ու Ջեննիֆերը»,-ասել է աբյուրը։
OK! ամսագրի աղբյուրը հայտնել է, որ Բենն ու Քրիստինեն ժամանակն իզուր չէին վատնում ֆիզիկապես միմյանց հետ լինելու համար։ Քրիստինեն ոգևորված է եղել, երբ Բենը միացել է իրեն, երբ վերջինս ցնցուղ ընդունելիս է եղել ու հրապուրել իրեն։
Ըստ աղբյուրի, Ջեննիֆեր Գարներն հենց սկզբից սկսել է կասկածել, որ ինչ-որ բան այն չէ, հատկապես երբ անընդհատ Բենին և Քրիստինեին գտել է մեկ այլ սենյակում՝ մինյանց հենված, շշուկով խոսելիս։
Չնայած Բենն այլևս հետաքրքրված չէ Քրիստինեով, նա ցանկանում է իրենց հարաբերությունների մանրամասները գաղտնի պահել: