Արամայիս Գրիգորյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրենին
SocietyՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Դեյվիդ Մորիսոնի ղեկավարած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմա ն ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների 2015թ. ընթացիկ ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքները և առաջիկա անելիքները:
Նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով հիմնադրամի ներկայացուցիչներին և կարևորելով բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացմանն ուղղված ջանքերը, նշել է. «Նախորդ տարիների ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության և միջազգային տարբեր կազմակերպությունների` այդ թվում նաև CNF-ի աջակցության շնորհիվ մեզ հաջողվել է էապես բարելավել պահպանության գործառույթների իրականացումը: Այժմ ժամանակն է այդ հիմքերի վրա կատարելագործելու և զարգացնելու էկոզբոսաշրջության ծառայությունների մատուցման ծավալների ավելացմանն ուղղված ծրագրերը, որոնք կ նպաստեն մեր երկրում զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև հնարավորություն կստեղծեն լրացուցիչ եկամուտներ ստանալու բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն իրականացնող ՊՈԱԿ-ների ֆինանսական կայունությունը ապահովելու համար»:
Դեյվիդ Մորիսոնը, իր հերթին ողջունելով նախարար Արամայիս Գրիգորյանի նախաձեռնությունը և կարևորելով բնության հատուկ պահպանվող տարածքների հետագա կայուն զարգացումը, համարժեք համաֆինանսավորման և շարունակական աջակցության պատրաստակամություն է հայտնել:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային քննարկումները: