Վահագն Հովնանյանի հիշատակին ծաղկեպսակներ բերելու փոխարեն հնարավոր է գումար հանգանակել մի շարք կազմակերպությունների
SocietyՀայ մեծ բարերար, հասարակական գործիչ և գործարար Վահագն Հովնանյանի հիշատակին ծաղկեպսակներ բերելու փոխարեն, ցանկացողները կարող են գումար հանգանակել մի շարք կազմակերպությունների և հիմնադրամների հաշվեհամարներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Vahakni Residential Community-ից, գումար կարելի է հանգանակել հետևյալ կազմակերպությունների և հիմնադրամների հաշվեհամարներին. Նյու Ջերսիի Յովնանեան վարժարան` դիմել Փեթի Մարտիեսյանին` 201-967-5940 ext 111 հեռախոսահամարով, էլ. փոստով`developmentoffice@
Վահագն Հովնանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին՝ ժամը 17։00-ին, Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ից 14։00-ը, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1):
Մեծ բարերարը կյանքից հեռացել է օգոստոսի 31-ին, 83 տարեկանում: