Գյուղմթերքի առևտրով զբաղվողներին Երևանում կտրամադրվեն անվճար վաճառատեղեր
SocietyԳյուղատնտեսական մթերք իրացնողներին աջակցելու նպատակով, Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակծության շրջանակում «Ուլտրա սերվիս» ՍՊ ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան 12 հասցեում գտնվող նորաբաց գյուղատնտեսական շուկայում ցանկացողներին անվճար տեղեր հատկացնելու վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի ք աղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: