Վարդան Բոստանջյանը բավականին ազդվել է Բաղրամյան 26-ում նախագահի հետ հանդիպման գնացած կուսակցությունների կուլտուրայից
SocietyՏնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Սահմանադրության նոր նախագծում տեղ գտած դրույթների մասին, ասել է, որ իր համար հասկանալի չէ, թե եթե Աստված չանի՝ Հայաստանը պատերազմական իրավիճակում հայտնվի, ո՞վ է դրա պատասխանատվությունն իր վրա վերցնելու: «Տպավորությունն այնպիսին է, որ նոր Սահմանադրությամբ կարծես ոչ ոք պատասխանատվություն չի վերցնելու: Վարչապետին կստիպեն պատասխանատվություն վերցնել»,- ասում է Բոստանջյանը:
Տնտեսագիտության դոկտորի և նախկին քաղաքական գործչի համար հասկանալի չէ նաև «կայուն մեծամասնություն» բառակապակցությունը: «Չի կարող լինել ընտրիչներ, կրկնակի հավաքագրում «չի կարող նման բան լինել»,- ասում է տնտեսագետը:
Նախկին պատգամավորը վստահ է նաև, որ Սահմանադրության փոփոխության նպատակը իշխանության վերարտադրումն է: Կես կատակ, կես լուրջ, կիսահեգնական տոնով նախկին պատգամավորն ընդգծել է, որ բավականին ազդվել է Բաղրամյան 26-ում արված և Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնացած այն լուսանկարներից, երբ նախագահին բարևելիս տասը ձեռք իրար հետևից էր մեկնվում: «Ես էնքան եմ սիրում մեր կուլտուրան: Եթե մենք այսպիսին ենք, ապա արժանի ենք ամեն ինչի»,- եզրափակել է Վ. Բոստանջյանը: