Բիթլիսում անհայտ անձինք հարձակվել են իշխող կուսակցության գրասենյակի վրա
SocietyԹուրքիայի հարավարեւելյան քրդաբնակ Բիթլիս նահանգում անհայտ անձինք զինված հարձակում են գործել իշխող «Արդարություն եւ զարգացում» (ԱԶԿ) կուսակցության շենքի վրա:
Այս մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Հարձակման արդյունքում ոչ ոք չի տուժել, սակայն, շենքին լուրջ վնաս է պատճառվել: Ներկայում հարձակվողների որոնում է կատարվում: