Տատիկի նվիրած ֆոտոալբոմը իրականում շատ թանկարժեք անակնկալ էր պարունակում իր մեջ (լուսանկարներ)
LifestyleՏատիկը թոռնուհուն ծննդյան տարեդարձին ֆոտոալբոմ էր նվիրել։ Բայց, քանի որ կան ժամանակակից հեռախոսներ և համակարգիչներ, բնականաբար, այն աղջկան պետք չէր եկել և դրել էր մի կողմ` առանց բացելու։
Բայց պարզվում է տատիկն այնտեղ անակնկալ էր պատրաստել, որն այդպես էլ մնացել էր անտեսված։ Եվ միայն որոշ ժամանակ անց աղջիկը պատահմամբ գտավ այն իր անպետք իրերի մեջ, բացեց և... այ քեզ հրաշք։ Պարզվեց, որ սովորական ֆոտոալբոմի մեջ տատիկը 2500 դոլար էր տեղադրել` 20 դոլարանոց թղթադրամներով։

