«Հայկական կիբեր անվտանգություն» խումբը հորդորում է զգուշանալ ադրբեջանական հարձակումներից
Society«Հայկական կիբեր անվտանգություն» խումբը Հայաստանի քաղաքացիներին նախազգուշացնող հայտարարություն է տարածել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ խումբը հորդորել է չբացել կասկածելի կայքեր, էլեկտրոնային նամակներ կամ քայլեր, ինչպես նաև օգտագործել հակավիրուսային ծրագրեր:
«Մենք թիրախավորված ենք ադրբեջանական կողմից, սակայն մենք նրանց կապացուցենք, որ ուժեղ ենք: Խուճապի մի' մատնվեք և եղե'ք զգուշ համացանցից օգտվելու ժամանակ»,- նշել են «Հայկական կիբեր անվտանգություն» խմբի անդամները: