Հայ գրքարվեստի ավանդույթները կներկայացվեն ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի փառատոնին
CultureԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայկական բաժնի ղեկավար Լևոն Ավդոյանը կներկայացնի հայ գրքարվեստի ավանդույթները գրադարանի փառատոնի ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՄՆ կոնգրեսի գրադարանի պաշտոնական կայքը, Ավդոյանը «Ճանաչել զիմաստություն եւ զխրատ» (To Know Wisdom and Instruc tion) խորագրով դասախոսությունը կներկայացնի սեպտեմբերի 5-ին:
Կոնգրեսի գրադարանը հայ գրերի գյուտի 500-ամյակը 2012թ. նշել է «Ճանաչել զիմաստություն եւ զխրատ. Հայ գրքարվեստի ավանդույթները Կոնգրեսի գրադարանում» խորագիրը կրող ցուցահանդեսով: Այն արդեն հասանելի է կայքի թվային գրախանութում:
1800 թ. հիմնված ԱՄՆ կոնգրեսի գրադարանի Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի բաժնում ուսումնասիրվում են 78 երկրներ՝ սկսած Հարավային Աֆրիկայից մինչև Մաղրեբ, Կովկասից մինչև Կենտրոնական Ասիա: Մերձավոր Արևելքի բաժնի հիմնական մասն են կազմում հայալեզու նյութերը: