Երևանում վերանորոգվել են 349 շենքերի 488 մուտքեր
SocietyՔաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ եռակողմ ծրագրի շրջանակում այս տարի ևս մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տարեկան ծրագրով ընդհանուր առմամբ մինչև տարեվերջ կվերանորոգվի 785 մուտք 548 շենքերում: Վաղ գարնանից մեկնարկած աշխատանքների շրջանակում արդեն իսկ ավարտվել են 349 շենքերի 488 մուտքերի վերանորոգման աշխատանքները:
Ծրագրի շրջանակում մուտքերի վերանորոգման հարցում Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ համալիր մոտեցում է ցուցաբերվում. շքամուտքերից բացի, վերանորոգվում են նաև բոլոր հարկերն ամբողջությամբ: