«Շանթ-2015». Էրեբունի ԲԿ-ում խաղարկվեց պատերազմի ժամանակ հիվանդանոցային պատրաստականության սցենարը
Society«Շանթ 2015» պլանային ռազմավարական զորավարժությունների շրջանակում Էրեբունի բժշկական կենտրոնում խաղարկվեց պատերազմական իրավիճակում հիվանդանոցային պատրաստականության սցենարը, ըստ որի՝ հրահանգված ժամանակամիջոցում հիվանդանոցը պետք է նախապատրաստեր 100 մահճակալ և բուժանձնակազմին` տարբեր տեսակի վնասվածքներ ստացած անձանց ընդունելու համար: Սցենարի համաձայն` 20 մահճակալ տեղադրվել է ինտենսիվ հսկողության պալատներում, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումներով և բուժական պարագաներով մահճակալներ են պատրաստվել վիրաբուժական, ուռոլոգիական, թերապևտիկ բաժանմունքներում:
Նման տեղեկատվություն հաղորդեց Էրեբունի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը:
Սեպտեմբերի 3-ից մեկնարկել է «Շանթ 2015» հրամանատարաշտաբային զորավարժություններ, որի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությունը ստացել է բազմաթիվ հանձնարարականներ, իսկ այսօր առավոտյան հրահանգ է ստացվել նախապատրաստել Էրեբունի բժշկական կենրոնը՝ 100 մահճակալով և բուժանձնակազմով: Փոխնախարարի խոսքով՝ Էրեբունի բժշկական կենտրոնից բացի, նման սցենար է խաղարկվել նաև «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնում:
«Մարզային հիվանդանոցներն օգնության սպասարկման ծավալի և մասնագիտական որոշակի հնարավորություններ ունեն, դրանց աշխատանքը թեթևացնելու և համակարգված բուժօգնություն ցույց տալու համար մի շարք մասնագիտացված հիվանդանոցներ նախատեսվել են որպես թիկունքային հոսպիտալներ: Եթե այս կամ այն պատճառով հնարավոր չլինի բուժում իրականացնել մարզային հիվանդանոցներում, ապա հիվանդները կտեղափոխվեն թիկունքային հոսպիտալներ»,- բացատրեց Արթուր Ռոստոմյանը՝ նշելով, որ Էրեբունի բշկական կենտրոնը նման փորձ ունի, պարզապես հիմա այդ ամենն ավելի համակարգված Õ §: «Այս զորավարժությունների նպատակն է մեկ անգամ ևս ցուցադրել մեր պատրաստականությունը»,- հավելեց նա:
Զորավարժությունը լուսաբանող լրագրողներին ներկայացվեցին նաև «Անձեռնմխելի դեղորայքի» պահուստները, որտեղ պահվում են մեկ ամսվա և բոլոր իրավիճակների համար նախատեսված դեղեր և բժշկական պարագաներ: Դեղորայքի տեսականին պարբերաբար թարմացվում է, շատ դեպքերում՝ փոխարինվում նորերով: Հիվանդանոցում գործում է հատուկ հանձնաժողովը, որն էլ զբաղվում է դեղորայքի և բժշկական պարագաների ապահովման հարցերով: Այն նախապես ընտրում է անհրաժեշտ տեսականին, գնահատում դրանց որակական հատկանիշները, հաստատում, ապա համապատասխան ծառայություններին հանձնարարո ւմ ձեռք բերել դրանք: