Շիրակի մարզպետը մարզի մարզական ընտանիքներից հաղթանակ է ակնկալում
SocietyՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հանրապետական փուլին կմասնակցի Շիրակի մարզը ներկայացնող 13 ընտանիք: Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով թիմերը Ծաղկաձոր կմեկնեն սեպտեմբերի 6-ին: Շարունակելով անցած տարիների ավանդույթը, օգոստոսի 4-ին, ընտանիքներին ընդունեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյ անը:
Նախ հաջողություն մաղթելով բոլորին՝ Ֆելիքս Ցոլակյանը Շիրակի մարզի մարզական ընտանիքներն խորհուրդ տվեց այս տարի ավելի «մարտական» լինել՝ ակնկալելով հաղթական առաջին հորիզոնականը: Նշենք, որ ՀՀ Նախագահի բարձր հովհանու ներքո արդեն 12-րդ տարին անցկացվող մրցումներին Շիրակի մարզը ներկայացնող թիմ-ընտանիքները միշտ վերադարձել են լավ արդյունքներով. 2013 թվականին ընդհանուր թիմային հաշվարկով Շիրակի մարզը գրավել է 3-րդ տեղը, իսկ 2014 թվականին՝ 2-րդը՝ զիջելով միայն Երևանի թիմին:
«Անցած երկու տարիների ընթացքում Շիրակն ամեն անգամ մեկ հորիզոնականով բարձրացել է, հուսանք, այս տարի դա արդեն առաջին հորիզոնականը կլինի՝ կրկին ապացուցելով, որ Շիրակը նաև սպորտային մարզ է»,- նշեց մարզպետը՝ կարևորելով այս մրցումները որպես առողջ ապրելակերպի տարածման լավագույն դրսևորում:Ըստ մրցման կանոնների՝ թիմ-ընտանիքի կազմը պետք է բաղկացած լինի 3 հոգուց՝ ընտանիքի հայրը, մայրը և երեխան՝ անկախ սեռից: Մասնակից թիմ–ընտանիքները, ելնելով երեխայի տարիքից, մրցում են 4 տարիքային խմբերում՝ 1-ին տարիքային խումբ՝ 2007-2009 թթ. ծնված, 2-րդ փուլ՝ 2004-2006 թթ ծնված, 3-րդ տարիքային խումբ՝ 2001-2003 և 4-րդ՝ 2000-1999 թթ. ծնված երեխա ունեցող ընտանիքները: Մրցույթի եզրափակիչ փուլում ընդգրկված է 7 մարզաձև: Հանրապետական փուլին մասնակցում են մարզային փուլերի հաղթողները:
Արմենուհի Մխոյան