ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակը ակնկալում է մինչև 3 հազար սիրիացու մուտք Հայաստան
SocietyԵվրոպայում տեղի ունեցող իրավիճակը` կապված փախստականների խնդրի հետ, չի կարող լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի վրա և չի ակնկալվում սպասվածից ավելի մեծ փախստականների հոսք դեպի Հայաստան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի իրավաբանական բաժնի ղեկավար Քեյթ Պոչապսկին:
«Արմենպրես» -ի փոխանցմամբ`ՄԱԿ-ի ներկայացուցիչն ասաց, որ փախստականները սովորաբար նախընտրում են այնպիսի երկրներ, որտեղ բարեկեցության և կյանքի մակարդակն ավելի բարձր է: Այս պարագայում այդքան էլ էական չէ այն, որ որոշ երկրների հետ իրենց ծագման երկիրը կարող է ունենալ դարավոր և պատմական բարեկամություն: «Մեր գնահատականներով` սպասվում է մինչև 3000 սիրիացու հոսք դեպի Հայաստան: Սակայն դա չի լինի միանգամից, այլ կլինի փուլ առ փուլ: Այս առնչությամբ կազմակերպությունը նախապաստրաստական աշխատանքներ տանում է»,-նշեց Քեյ թ Պոչապսկին: