«Շանթ 2015» զորավարժություն. Նուբարաշենում ցուցադրվեցին կապի հնարավորությունները պայմանական ռազմական դրության ժամանակ
Society«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Նուբարաշենում ցուցադրվեց թե Հայաստանում ինչպես կգործի կապը պայմանական ռազմական դրության ժամանակ:«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կապի եւ տեղեկատվայնացման վարչության պետ Սուրեն Պետրոսյանն ասաց, որ ռազմական դրության ժամանակ, համաձայն օրենսդրության, գերատեսչությունը մասնավոր եւ պետական ընկերությունների հետ է համագործակցելու` կապի եւ տեղեկատվության հարցն ապահովելու համար:«Զորավարժության սցենարով պայմանական փախստականների ընդունման համար ստեղծված Ճամբարում զանգերի հնարավորություն կա, այդ թվում` միջազգային ելքի համար, կա wifi, ինտերնետային շարժական կայան, GCM կապ»,- ասաց Սուրեն Պետրոսյանը: Ճամբարում ներկայացված էին Հայաստանում գործող կապի օպերատորների հնարավորությունները: Իր աշխատանքն ու առաջարկությունները ներկայացրեց նաեւ «Հայփոստ» ընկերությունը: