«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունն իր նպատակին հասել է. Մովսես Հակոբյան
Society«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունն իր նպատակին հասել է, եւ պատկան մարմինները գոհ են արդյունքներից: Նման գնահատական տվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը: Թեպետ զորավարժության արդյունքները ավելի ուշ են ամփոփվելու, սակայն Մովսես Հակոբյանը հավաստիացնում է, որ անգամ նախնական արդյունքները բավավարում են:
«Իր նպատակին զորավարժությունը ծառայեց: Ղեկավարության նպատակներն իրականացվել են: Զորավարժություններում ընդգրկված նախարարություններից հնչում է տեսակետը, որ ստուգել են զորահավաքային պատրաստականության աստիճանը, արագ են աշխատել, որոշումներ կայացրել եւ միջոցներ ձեռնարկել իրենց առջեւ դրված առաջադրանքներն իրականացնելու համար:
Հետաքրքրական դեպք է արձանագրվել. որեւէ նախարարություն չի ցանկանում, որ արձանագրվի թերություն, ցանկանում են, որ լավ կողմով դրսեւորվեն»,- ասաց Մովսես Հակոբյանը` հավելելով, որ կան նաեւ պրոբլեմներ, որոնք մանրամ ասն վերլուծվելու են:
«Ամփոփման հիման վրա թերությունների վերացման պլան կկազմվի, ինչի հիման վրա էլ կծրագրվեն միջոցառումները` թերությունները հաղթահարելու ուղղությամբ»,- ասաց Մովսես Հակոբյանը: