Yerevan, 06.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ռաուլ. Երբեմն ստիպված ես բարդ որոշումներ կայացնել

Sport

«FourRourTwo»-ի նոր համարում տեղ է գտել Ռաուլ Գոնսալեսի հարցազրույցը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Հիշեցնենք, որ «Ռեալի» լեգենդն այժմ ԱՄՆ-ի «Նյու-Յորք Կոսմոս» ակումբում է՝ խաղում է և աշխատում ակադեմիայում: 

-Շատերը մտածում էին, որ Քաթարի «Ալ-Սադը» Ձեր կարիերայի վերջին կետը կլիներ, բայց Դուք ԱՄՆ-ում եք: Ի՞նչը խթանեց «Նյու-Յորք Կոսմոս» տեղափոխությանը:

-Միշտ ցանկացել եմ ընտանիքիս հետ Ամերիկայում ապրել և ճանաչել նրանց պատմությունը: Մոտ էի «Սիեթլ Սաունդես» տեղափոխությանը, երբ 2012-ին լքեցի «Շալկեն», բայց որոշեցի սկզբում Քաթարում խաղալ: Երբ մենք վերադարձանք Մերձավոր Արևելք, մարզիչ Ջովանի Սավարեսը զանգահարեց ինձ ու պատմեց «Կոսմոսի» ավանդույթների մասին, իր ծրագրի մասին: Ծանոթացա ակումբի պատմությանը, իմացա Պելեի ու Բեկենբաուերի մասին, ովքեր ժամանակին այդ ակումբում էին: Իհարկե, ես նախկինում ևս այդ մասին շատ էի լսել, բայց Նյու-Յորքը հիանալի քաղաք է ապրելու համար, այնպես որ՝ մենք այդ տարբերակին հնարավորություն տվեցինք:

-Ձեզ այստեղ դո՞ւր է գալիս:

-Շատ բաների հարմարվելու կարիք եղավ: Այստեղ նույնիսկ ֆուտբոլը «ֆուտբոլ» չեն անվանում, այնպես որ նոր անուն ստիպված եղա սովորել՝ «սոկեր» (ծիծաղում է): Մարդիկ շատ հետաքրքրված են այս խաղով ու այն շատ արագ է զարգանում: 10 տարի առաջ կարելի էր հիմնականում բասկետբոլ կամ ամերիկյան ֆուտբոլ խաղացող երեխաների տեսնել, իսկ հիմա անցնում եմ Նյու-Յորքի այգով ու տեսնում եմ, որ շատերն են ֆուտբոլ խաղում: ՄԼՍ-ը զարգանում է, նոր մարզադաշտեր են կառուցվում, ու ես ուրախ եմ դրա մի մասը լինելու համար:

-Դեռ երկար կմնա՞ք Նյու-Յորքում:

-Երևի մի քանի տարի՝ 5 կամ 6, տեսնենք: Սա հիանալի վայր է երեխաներին մեծացնելու համար, իսկ հիմա ես միայն ընտանիքիս մասին եմ մտածում: Նյու-Յորքում այնքան բան կարելի է անել, որ ձեզ 24 ժամից ավելի է հարկավոր մեկ օրվա համար: Արդեն 8 ամիս այստեղ են ապրում ու անընդհատ նոր բաներ ենք բացահայտում մեզ համար: Մադրիդն իմ տունն է, այնպես որ՝ չեմ պատրաստվում հավերժ այստեղ մնալ, բայց մոտ ապագայում չենք պատրաստվում հեռանալ:

-Վերջերս «Կոսմոսում» հայտնվեց Իսպանիայի հավաքականի Ձեր նախկին խաղընկեր Մարկոս Սենան: Մունդիալ 2006-ին միասին բարձրակարգ խաղ եք ցույց տվել ու հիմա երկուսդ էլ ամերիկյան առաջնության երկրորդ լիգայում եք…

-Մարկոսը վատ ֆուտբոլիստ չէ, նաև շատ լավ մարդ է: Մենք վաղուց ենք ծանոթ ու ոչ միայն հավաքականի կազմից, այլ նաև այն ժամանակվանից, երբ մրցակիցներ էինք «Ռեալի» և «Վալենսիայի» կազմերում: Սա ևս մի հիանալի տարբերակ էր տեղափոխվելու համար. լինել ինչ-որ մեկի կողքին, քեզ հարմարավետ զգալ դաշտում ու դրա սահմաններից դուրս:

-Շշուկներ են պտտվում, որ Ձեր նախկին խաղընկերներից մեկը՝ Ռոնալդոն ևս մտածում է NASL-ի մասին, քանի որ կապված է «Ֆորտ-Լեդերդեյլ Սթրայկերսի» հետ (բրազիլացին ակումբի համասեփականատեր է): Դուք այդ մասին խոսել ե՞ք:

-Այո՛: Ապրիլին մենք խաղացինք «Ֆորտ-Լեդերդեյլի» հետ, ու ես շփվեցի նրա հետ: Հիանալի էր նորից հանդիպել: Նա ինձ ասաց, որ ցանկանում է խաղալ «Սթրայկերսի» կազմում, թեկուզ ոչ ամբողջ մրցաշրջանը՝ գոնե մի քանի հանդիպում:

-Իսկապե՞ս: Չի երևում, որ նա լավ մազրավիճակում է…

-Այո՛, նա ստիպված կլինի մի փոքր մարզվել (ծիծաղում է), սակայն, երբ նա անի դա, կարող է շատ գոլեր խփել: Լավագույն տարիներին նա զարմացնում էր, նա այս խաղի պատմության լավագույն հարձակվողներից մեկն է: Նա կարող է լուրջ վնասվածքներ հաղթահարել ու վերադառնալ իր բարձունքին այնպես, ինչպես 2002-ին, երբ Ռոնալդոն Բրազիլիային առաջնորդեց դեպի Մունդիալի գավաթը: Չեմ բացառում ևս մեկ հաջողված վերադարձը:

-Ի՞նչ եք մտածում NASL-ի խաղաոճի մասին:

-Իհարկե, այն տարբերվում է նրանից ինչ կատարվում էր «Ռեալում»… Ավելի շատ ֆիզիկական տվյալների վրա է հենված: Ակնհայտ է, որ ֆուտբոլիստները տեխնիկան զարգացնելու կարիք ունեն: Երբեմն հարկ է լինում խոտի փոխարեն արհեստական հիմքի վրա խաղալ, իսկ դա բարդ է, սակայն բողոքելու տեղ չունեմ: Տեմպը դանդաղ է, ինչն էլ լավ է իմ տարիքում: Ես առաջընթաց եմ նկատում: Խաղին ծարավ երիտասարդ ֆուտբոլիստներ են գալիս, և իհարկե, երկրպագուներն էլ ավելի են շատանում: Դա հետաքրքիր է:

-Իկեր Կասիլյասի և «Ռեալից» զգացմունքային բաժանումը Ձեր սեփականը չհիշեցրե՞ց:

-Շատ թե քիչ… Ես դեռահասության տարիներին եմ «Ռեալ» տեղափոխվել, իսկ Կասիլյասն այնտեղ է եղել 8-9 տարեկանից, այնպես որ՝ նա իսկական լեգենդ է: Վստահ եմ, որ նրա համար ևս ծանր էր, ինչպես ինձ համար, սակայն երբեմն ստիպված ես բարդ որոշումներ կայացնել: Ոչինչ հավերժ չէ: Հուսով եմ, որ Իկերը «Պորտուի» կազմում հաջողության կհասնի, նա արժանի է դրան: Նա աշխարհի լավագույն դարպասապահն է: Նույնիսկ հիմա:

-Ինչպե՞ս կգնահատեք «Շալկե 04»-ում ացկացրած տարիները:

-Դա զարմանալի ժամանակաշրջան էր իմ ու ընտանիքիս համար: Մենք Գելզենկիրհենում և Դյուսելդորֆում էինք ապրում, մեզ այնտեղ դուր էր գալիս: Թիմի հետ նվաճեցինք Գերմանիայի գավաթը և հասանք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, ինչը մեծ ձեռքբերում է: Մի բան եմ հիշում «Շալկեի» մասին՝ հիանալի երկրպագուներ՝ ընկերասեր և հավատարիմ:

-Արդեն գիտեք, թե ի՞նչ եք անելու հետագայում:

-Չեմ ստի՝ ինձ համար բարդ կլինի առանց ֆուտբոլի ապրել: Մարդիկ հարցնում են՝ կցանկանայի՞ մարզիչ դառնալ, իսկ ես չգիտեմ, բայց արդեն ժամանակն է մտածելու: Գուցե դա լավագույն տարբերա՞կն է: Վստահ չեմ: Ցանկանում եմ ինչ-որ կերպ կապված լինել ֆուտբոլին: Ինձ դուր է գալիս աշխատել երեխաների հետ, ինչն էլ հնարավոր է՝ լավագույն քայլը լինի: Սկզբում ցանկանում եմ ամերիկյան հողի վրա տիտղոս նվաճել: Հույս ունեմ, որ «Կոսմոսը» կհաղթի առաջնությունում, այդ ժամանակ կարող եմ ծեռքերս ծալած նստել և մտածել կյանքիս հաջորդ գլխի մասին:

Աղբյուր՝ Sport.times.am

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia