Իրավապահ մարմինները չեն կարողանում բացահայտել Գյումրիում մոր եւ դստեր դաժան սպանությունը
Societynews.am-ը գրում է.
Գյումրիում ապրիլի 18-ին մոր եւ դստեր՝ Քնար եւ Ալվարդ Շահումյանների սպանության գործով նախաքննությունը շարունակվում է, հանցագործությունը դեռեւս չի բացահայտվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:
Նրա խոսքով՝ քննչական գործողություններն ընթացքի մեջ, սակայն այս պահին դեռեւս ոչ մի կասկածյալ կամ մեղադրյալ չկա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիի Մհեր Մկրտչյան 34Ա շենքի բնակարաններից մեկում 2015թ. ապրիլի 18-ին հայտնաբերել են մոր ու աղջկա մարմինները՝ դանակահարված վիճակում: Թաղամասում տարածված տեղեկությունների համաձայն` տունը տակն ու վրա արված է եղել, ենթադրվում է, որ ավազակային հարձակում է եղել: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ սպանված հայտնաբերված մոր եւ դստեր վրա դանակի բազմաթիվ հարվածների հետքեր կան:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 175-րդ եւ 104-րդ հոդվածների (ավազակային հարձակում եւ սպանություն) հատկանիշներով: