Տավուշի մարզի գյուղերում նորմալ աշխատանքային տրամադրություն է. գյուղապետեր
Societytert.am-ը գրում է.
Ընտիր, նորմալ, ոգևորված. նման խոսքերով սեպտեմբերի 6-ի կիրակին բնութագրեցին Տավուշի սահմանամերձ գյուղի գյուղապետերը` Tert.am-ի հետ զրույցում:
«Ընտիր, ոգևորված` մեր բանակի հաջողություններով»,- լակոնիկ պատասխանեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը, ով շտապում էր գյուղացիների հետ միասին հանգցնելու գյուղի` կենցաղային պատճառաբանելով հրդեհված խոտհարքներից մեկը:
Մարզի Չորաթան գյուղում իշխող տրամադրությունը, ըստ գյուղապետ Վարուժան Բաղմանյանի, աշխատանքային է՝ այգիների ու բանջարաբոստանային բերքն են հավաքում:
Գյուղապետը նշեց, թե քանի որ Չորաթանն ադրբեջանական դիրքերից հեռու է, կրակելու դեպքում կրակում են այգիների վրա:
Կիրանցի գյուղապետ Հմայակ Նազարյանն էլ ասաց.«Այգիների մանր-մունր բերքն ենք հավաքում»:
Նման հավաստիացումներ տվեց նաև Մովսեսի գյուղապետ Աշոտ Ավալյանը:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան, Արցախի ազատամարտիկների միության (ԱԱՄ) նախաձեռնությամբ Ստեփանակերտից Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան՝ Տավուշի սահմանագոտի է մեկնել հարյուր ազատամարտիկ՝ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի և միության նախագահ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ։