Փրկարար ծառայության փոխտնօրենը բարձր է համարում «Շանթ 2015» զորավարժությունների մակարդակը
Society«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները անցկացվում են շատ բարձր մակարդակով: Նման կարծիք «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությա նփրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը:
«Եթե նախկինում երկրում բազմաթիվ քաղաքացիական պաշտպանական միջոցառումներ ենք կազմակերպել խաղաղ պայմաններից պատերազմականին անցնելու սցենարով, ապա այժմ այս զորավարժություններին ներգրավված է ամբողջ երկիրը: Բոլոր պետական գերատեսչությունները և կազմակերպությունները բավական լրջորեն են մոտենում ինչպես փաստաթղթերի ձևակերպման, այնպես էլ այս զորավարժությանն իրենց ընդհանուր մոտեցման առումներով: Տարիներ առաջ, երբ մեր երկիրը գտնվում էր իրական պատերազմական իրավիճակում, մեր պետությունն այսքան ուժեղ կազմակերպված և ներ գրավված չի եղել իր ողջ ներուժը, որքան հիմա»,- ընդգծեց նա:
Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետականնշանակության «Շանթ 2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետությանանմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մա րմիններիզորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը,փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:
Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժությանսցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը: