Սաուդյան Արաբիան կրճատում է ծախսերը նավթի գնանկման պատճառով
Economics
Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշում են կայացրել կրճատել բյուջետային ծախսերը` պայմանավորված համաշխարհային բորսաներում նավթի գնանկմամբ, որը երկրից արտահանվող հիմնական արտադրանքն է:
BBC-ի փոխանցմամբ` ֆինանսների նախարար Իբրահիմ Ալասաֆը հայտարարել է, որ արդեն հաստատված մի շարք նախագծերի իրականացմանն ուղղված աշխատանքները կդադարեցվեն:
Վերջինս, թեև չի մասնավորեցրել, թե որ ոլորտների մասին է խոսքը, ընդգծել է, որ ֆինանսավորման կրճատումը ազդեցություն չի ունենա բուժսպասարկման և կրթության ոլորտների վրա:
Իշխանությունների կանխատեսումներով` նավթի գնանկման պատճառով երկիրը չի ստանա մոտ 40 մլրդ դոլար: