Իբիցա՝ անվերջանալի զվարճանքների կղզի (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Իբիցան համարվում է հավերժական երիտասարդության, երաժշտության և զվարճանքի կղզի Իսպանիայում: Այն հիանալի լողափերի, գիշերային ակումբների և անվերջանալի տոնակատարությունների արտասովոր վայր է: Կղզին «Իբիցա» է կոչվում՝ ի պատիվ Իբոսիմ աստծո, որին մինչև այժմ էլ պաշտում են այստեղ:
Միջին հաշվով մեկ տարվա կտրվածքով Իբիցա են հաճախում միլիոնավոր զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր ծայրերից, մինչդեռ կղզու բնակչությունը ընդամենը 100 հազարի է հասնում:
Կղզու ամենաթանկ սրճարանը, որը հայտնի է նաև ամբողջ աշխարհում Café del Mar-ն է: Եվ դա այն պատճառով է, որ սրճարանը գտնվում է Միջերկրական ծովի ափին, որտեղից կատարելապես հիանալի տեսարան է բացվում մայրամուտին: Այստեղ հեղինակային երաժշտությունն են ձայնագրում, իսկ երեկոյան DJ-ն ընտրում է եղանակի և ծովի տրամադրությանը համապատասխան երաժշտություն:



