Ոստիկանությունը «Skype»-ով կպատասխանի քաղաքացիների հարցերին
SocietyԱրտերկրի մեր հայրենակիցները սեպտեմբերի 8-ին, Երևանի ժամանակով ժամը 11:00-13:00-ն «Skype»-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, հարցեր կարելի է ուղղել, մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:
ՀՀ ոստիկանության «Skype»-ի հասցեն է Armenian Police, հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: