Yerevan, 11.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ռումինիայի Գեորգեն քաղաքում անցկացվել է հայկական արվեստի փառատոն

Culture

 Ռումինիայի Գեորգեն (պատմական հայաբնակ Ջուրջով) քաղաքում սեպտեմբերի 4-6-ն անցկացվել է Հայկական արվեստի փառատոնի 5-րդ թողարկումը, որը կազմակերպվել է Գեորգենի Հայ կաթոլիկ միության և թեմի, Տրանսիլվանիայի հունգարահայերի միության, Հարգիտայի նահանգային խորհրդի և Ռումինիայի Հայոց միության համատեղ ջանքերով։ Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, փառատոնի հանդիսավոր բացումը կատարվել է սեպտեմբերի 4-ի երեկոյան Գեորգենի հայ կաթոլիկ եկեղեցում, որտեղ ելույթ են ունեցել Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Հարգիտայի նահանգային և Գեորգենի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Հունգարիայի խորհրդարանի հայ փոքրամասնության ներկայացուցիչ Թամաշ Թուրգյանը:

Փառատոնի շրջանակներում Ռումինիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո անցկացվել է հայագիտական գիտաժողով «Տրանսիլվանիայի հունգարահայերը. Անցյալը, ներկան և ապագան թեմայով», որին բացման խոսքով է հանդես եկել դեսպան Գասպարյանը: «Հայաստանը մեծապես կարևորում է աշխարհով մեկ սփռված հայկական մշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրման և ներկայացման հարցերը: Այդ ժառանգությունը, հատկապես եվրոպական տարածքում, մաս է կազմում ընդհանուր այն արժեքների, որ մենք այսօր համատեղ կիսում ենք: Այդ ժառանգությունը հարստացնում է նաև դրանց կրող ների ինքնությունը», - իր խոսքում նշել է դեսպանը:

Նշելով, որ այսօր բոլորիս համար ամենակարևոր անելիքն այդ ժառանգությունը երիտասարդ սերունդներին փոխանցելու հարցն է, փոխանցման արդյունավետ ձևեր գտնելը, դեսպանն ընդգծել է, թե այդ առումով Հայաստանի հետ գործնական կապեր հաստատելը պետք է դառնա Տրանսիլվանիայի հայկական միությունների գործունեության առանցքային ուղղություններից մեկը: Դրան կարող է նպաստել Գեորգենի և Ալավերդի քաղաքի միջև բարեկամության պայմանագիրը, որը ստորագրվել է անցյալ տարի և որի դրույթները նախատեսում են հատկապես երիտասարդության միջև զանազան կապերի խրախուսումը:

Գիտաժողովին զեկույցներով հանդես են եկել պատմաբան, պրոֆեսոր Դեժո Գարդան, պրոֆեսոր Պիրոշկա Ջոթյան-Կրայչիրը Բուդապեշտից, դոկտոր Աթիլա Պուշկաշը, Սեբեստիեն Ֆորիկան, Ջուլյա Բալինտը և այլք: 19-րդ դարավերջի հունգարահայ մամուլին նվիրված հատուկ զեկույցով հանդես է եկել Երևանից ժամանած Անահիտ Սիմոնյանը: Զեկույցներ են հնչել նաև հունգարահայ հայտնի նկարիչ Զոլտան Նուրիձանիի մասին:

Եռօրյա փառատոնի շրջանակներում Գեորգենի հայկական մշակութային կենտրոնում ցուցադրվել են նկարչուհի Հերմոնե Մարթայանի, ժողովրդական վարպետներ Տոնի Անջիի և Գյուլա Բիրոյի գործերը: Առանձին սրահում ներկայացվել է Ռուբեն Գալիչյանի պատմական Հայաստանի քարտեզների հավաքածուն: Փառատոնի առանցքային միջոցառումներից է եղել սեպտեմբերի 5-ին ռումինահայ նշանավոր ջազի վարպետ Հարրի Դավիդյանի համերգը: Նախորդ օրը Գեորգենի հայ կաթոլիկ եկեղեցում փառատոնի բացմանը ելույթ է ունեցել նաև «Lux Aurumque» երգչախումբը:

Փառատոնի այս տարվա թողարկումը ուշադրությունը բևեռել է երիտասարդության հետ աշխատանքի վրա` կազմակերպելով տեղի հայ երիտասարդների միջազգային ճամբար, որի ծրագրի մեջ ընդգրկված են եղել Գեորգենում և շրջակայքում հայկական հետքերի որոնման, հայկական արմատներին, մշակույթին և ավանդույթներին ծանոթացման կետեր: Փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 6-ին մշակութային համագործակցության հուշագիր է ստորագրվել Գեորգենի Հայ կաթոլիկ միության և Բուդապեշտի 15-րդ թաղամասի տեղական խորհրդի ու նույն թաղամասի հայկական փոքրամասնության միջև:

Սեպտեմբերի 6-ին Գեորգենի հայ կաթողիկե եկեղեցում Տրանսիլվանիայի կաթոլիկ հայերի առաքելական կառավարիչ, եպիսկոպոս Գիորգի Յակուբինիի մասնակցությամբ մատուցվել է հանդիսավոր պատարագ։

 

From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concluded