Հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ
SocietyՀանրապետության տարածքում սեպտեմբերի 8-11-ին հյուսիսային առանձին շրջաններում, 12-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ին կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Քամին հարավարևելյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում սեպտեմբերի 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 12-ի երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 8-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +35 աստիճան, սեպտեմբերի 9-12-ին` +36 աստիճան: