Դոլարն էժանացել է, եվրոն՝ թնակացել
EconomicsՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը սահմանել է 485.40 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազեցնելով 0.03 դրամով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` եվրոյի փոխարժեքն աճել է 1.28 դրամով և կազմել է 542.00 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.12 դրամով և կազմել 740.67 դրամ: Իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և կազմել 7.11 դրամ:
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը 229.25 դրամ, ոսկին` 17 հազար 451.38 դրամ, պլատինը` 15 հազար 465.52 դրամ: