ՌԴ-ն Հայաստանին 200 միլիոն դոլարի վարկ կտրամադրի. Սերժ Սարգսյան
EconomicsՌուսաստանի Դաշնությունը Հայաստանին 200 միլիոն դոլարի վարկ կտրամադրի:
Այս մասին հայտնել է Մոսկվայում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ստորագրվել է համաձայնագիր` համաձայն որի ՌԴ-ն Հայաստանին կտրամադրի 200 միլիոն դոլարի արտոնյալ վարկ, եւ դա թույլ կտա թարմացնել հայկական զինված ուժերի զինանոցը»,- ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի»-ն` ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ նշել է Սերժ Սարգսյանը: