Էրդողանը կարող է հետաձգել արտահերթ խորհրդարանական ընտրությունները. թուրքագետ
Society Թուրքագետ Լևոն Հովսեփյանի դիտարկմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է հետաձգել նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները` հաշվի առնելով երկրում առկա ռազմական դրությունը: «Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ է անել ցանկացած բան իր ղեկավարած «Արդարություն և զարգացում»կուսակցության հաղթանակն ապահովելու և հունիսին գրանցված արդյունքը չկրկնելու համար. Թուրքիայի Սահմանադրությունն ընձեռումէ նրան այդպիսի հնարավորություն»,-«Արմենպրես»-
Նա նկատեց, որ հունիսին տեղի ունեցած ընտրություններում Քրդական ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն 80 մանդատ ստացավ մեջլիսում, սակայն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հայտարարությունից հետո քրդական բանվորական կուսակցությունը լայն թափով անցավ ռազմական գործողությունների: «Քրդական ժողովուրդներիդեմոկրատական կուսակցությունը համոզված չէ, որ կապահովի նույն արդյունքը, իսկ թուրքական վերնախավն ուզում է չեզոքացնել այդ կուսակցությանը»,-ընդգ ծեց Լևոն Հովսեփյանը`շեշտելով, որ Էրդողանը որոշակի ուղերձ է ուղարկում ընտրազանգվածին, որ իր կուսակցության ընտրության դեպքում երկրում կվերականգվի կայունությունը: