18-ամյա Բելլա Հադիդը՝ Victoria's Secret-ի մոդել
LifestyleNews.am-ը գրում է.
Victoria's Secret-ը մեկ շաբաթ ընտրում էր իր նոր գովազդային արշավի դեմքերին։ Լուրեր են պտտվում, որ «Victoria's Secret»-ի հրեշտակների շարք անցնելու են երեք մոդելներ, որոնցից մեկը 18-ամյա Բելլա Հադիդն է՝ Ջիջի Հադիդի քույրը։

Եվ ահա հայտնվել է պաշտոնական հայտարարությունն առ այն, որ ընտրված մոդելներն են Ռեյչել Հիլբերթը, Դեւոն Վինձորը եւ Բելլա Հադիդը։

Նշենք, որ 2015-ին Բելլան գերազանցել է քրոջը W Magazine-ի կազմած ամենասեքսուալ մոդելների վարկանիշային աղյուսակում։

Բելլան հաճախ է ընկերուհիների՝ Քենդալ Ջեների եւ Հեյլի Բոլդուինի հետ հայտնվում տարբեր միջոցառումների։