Հայաստանն ու Հնդկաստանը կխորացնեն կրթական ոլորտում համագործակցությունը
SocietyՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի կրթական համագործակցությանն առնչվող երեք փաստաթղթեր, որոնք մշակվել են ՀՀ ԿԳ նախարարության կողմից:
Հաշվի առնելով հայ-հնդկական կրթական կապերի շարունակական ամրապնդումը՝ նախարարությունը մշակել է ավարտական փաստաթղթերի ու կրթական աստիճանների փոխճանաչման հանաձայնագրի նախագիծը և հայ-հնդկական կրթական համագործակցության նոր ծրագիրը:
ՀՀ ԿԳ նախարարն ու դեսպանը քննարկել են նաև բարձրագույն բժշկական կրթության ավարտական փաստաթղթերի փոխճանչման համաձայնագրի մշակմանն առնչվող մի շարք հարցեր: Հնդկաստանի դեսպանը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին է փոխանցել նոյեմբերին Դելիում կայանալիք կրթության նախարարների միջազգային գագաթաժողովին մասնակցելու հրավեր: