Լիլիթիկի և Արեգի արկածները Հայաստանի մարզերում (լուսանկարներ)
LifestyleBlognews.am-ը գրում է.
Հանրային հեռուստաընկերությամբ սեպտեմբերի 13-ից կմեկնարկի նոր՝ «Հայաստանը մենք ենք» հաղորդումը, որի շրջանակներում Արեգ Գալոյանն ու Լիլիթ Թոխատյանը շրջելու են Հայաստանի մարզերով, ծանոթանալու նոր երեխաների հետ, ներկայացնելու են նրանց ապրելակերպը: Ամռանը նրանք եղել են մի շարք մարզերում, հետաքրքիր ու արկածային նկարահումներ ունեցել:

BlogNews.am-ի հետ զրույցում Լիլիթը պատմեց, որ ծրագրի շրջանակներում Արեգն ուզում է դաշույններ գտնել, ինքը՝ մատանիներ: Այդ հարցում նրանց օգնում են տեղացի երեխաները: «Գնում ենք տարբեր դպրոցներ, լավաշ, փախլավա ենք թխում, ծանոթանում տարբեր երեխաների հետ: Նրանք փորձում են մեզ օգնել»,- ասաց Լիլիթն ու հավելեց, որ նկարանումները շատ հետաքրքիր են անցնում:

Արեգն է նկատեց, որ հաղորդումը շատ հետաքրքիր է, իրենք պտտվում են ամբողջ Հայաստանով, շփվում նոր մարդկանց հետ, նոր բացահայտումներ անում: «Մենք եղանք մի շարք գյուղերում, որտեղ երեխաները շատ ավելի զարգացած են, քան որոշ երևանցի երեխաներ: Այնպիսի պատասխաններ էին տալիս հարցերին, որ երևանցի երեխաները չէին կարող տալ: Շատ հետաքրքիր էր շփվել նրանց հետ: Նրանք այլ հետաքրքրություններ, այլ ապրելաձև ունեն և դրական առումով տարբերվում են երևանցիներից: Ավելի անմիջական են»,- նշեց Արեգը, ով առաջին անգամ չէ լինելու հաղորդավարի կարգավիճակում:

Իսկ ահա Լիլիթը պատմեց, որ սկզբում վախ է ունեցել, որ հաղորդավարուհու կարգավիճակում ներկայանալը բարդ կլինի, սակայն նկարահանումները շատ ուրախ են անցել և հաղթահարել է վախը: արկախային նկարահանումների առյուշի բաժինն ապահովել է Արեգը:) «Արեգը շատ ծիծաղելի հումորներ է անում ու նկարահանումները շատ ուրախ են անցնում: Ես սիրեցի այս նկարահանումները»,- նշեց փոքրիկ դերսանաուհին: Արեգն էլ ասաց, որ Լիլիթիկը շատ ուրախ աղջիկ է, նրա հետ նկարահանումները շատ հետաքրքիր են անցնում, պարզապես նա շուտ է հոգնում, ինչը բնական է, քանի որ դեռ փոքր է:

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի