Yerevan, 06.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բելառուսում աշխատող ՀՀ քաղաքացիները կազատվեն 30 օր հաշվառման կանգնելու պահանջից

Society

Աշխատանքային գործունեություն իրականացնելու կամ աշխատանքի տեղավորվելու նպատակներով Բելառուսի Հանրապետություն ժամանած Հայաստանի քաղաքացիները և նրանց ընտանիքների անդամները կազատվեն 30 օր հաշվառման կանգնելու պարտավորությունից: Նույն որոշումը կգործի նաև Բելառուսի քաղաքացիների` ՀՀ ժամանելու դեպքում:

Այդ նպատակով Հայաստանի և Բելառուսի կառավարությունների միջև կկնքվի «Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» 2002 թվականի հունիսի 6-ի համաձայնագրում լրացումներ կատարելու մասին» արձանագրություն: Դրան հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգում:

«Ներկայացված իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության 2013թ. դեկտեմբերի 24-ին հաստատված «ճանապարհային քարտեզի» (այսուհետ` «Ճանապարհային քարտեզ») 231-րդ կետի իրականացման պահանջով: Նշված կետով սահմանվում է, որ ՀՀ և ԲՀ տարածքում միմյանց քաղաքացիների գտնվելու կարգի մասին երկկողմ պայմանագիր կստորագրվի «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին ՀՀ միանալուց հետո` Հայաստանի և Բելառուսի միջև համաձայնեցված ժամկետներում:

ԵԱՏՄ մասին պայմանագրի XXVI բաժինը կարգավորում է ԵԱՏՄ անդամ պետությունների միջև աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության հարցերը, այդ թվում` ԵԱՏՄ մի անդամ պետության՝ աշխատանքային գործունեություն իրականացնելու կամ աշխատանքի տեղավորվելու նպատակներով մյուս անդամ պետության տարածք ժամանած քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների` 30 օր գրանցման (հաշվառման կանգնելու) պարտավորությունից ազատումը:

«Ճանապարհային քարտեզի» 233-235-րդ կետերով նախատեսվում է մի կողմից` Հայաստանի, մյուս կողմից` Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև երկկողմ պայմանագրերի կնքում ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների` միմյանց տարածքում գտնվելու կարգի վերաբերյալ: Ի կատարումն 233-րդ կետի` 2014թ. հուլիսի 20-ին համապատասխան համաձայնագիր ստորագրվել է  Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև, որն ուժի մեջ է մտել 2015թ. մարտի 20-ին:

Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի ս.թ. ապրիլի 8-ին ք. Աստանայում կայացած նիստի արձանագրության 4-րդ կետի եզրափակիչ մասի 2.1 ենթակետը` ՀՀ և ԲՀ քաղաքացիների միմյանց տարածքում գտնվելու կարգի իրավական ձևակերպման նպատակով կազմվել է «Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» 2002 թվականի հունիսի 6-ի համաձայնագրում լրացումներ կատարելու մասին արձանագրության նախագիծը:

Սույն Արձանագրության կնքման արդյունքում կկարգավորվեն ՀՀ համար առաջնահերթ նշանակություն ունեցող ոլորտներից մեկում` միգրացիայի ոլորտում Բելառուսի Հանրապետության հետ համագործակցության կարևոր նշանակություն ունեցող հարցեր` ՀՀ քաղաքացիների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելով ԲՀ տարածքում գտնվելու, այդ թվում նաև` աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով:

Հաշվի առնելով, որ աշխատուժի ազատ տեղաշարժը ապրանքների, կապիտալի և ծառայությունների տեղաշարժի հետ մեկտեղ հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության հիմնական նպատակներից մեկը (ԵԱՏՄ մասին պայմանագրի 4-րդ հոդված)` սույն Արձանագրության կնքումը կնպատսի ԵԱՏՄ երկու անդամ պետությունների` ՀՀ և ԲՀ միջև աշխատուժի տեղաշարժի մասով փոխգործակցության խորացմանը և տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում սույն արձանագրության ստորագրումը:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live