«Լույս» հիմնադրամի կրթաթոշակի արժանացած մի խումբ ուսանողների կառավարությունը կտրամադրվի տարկետում
SocietyՀՀ կառավարությունը «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանացած մի խումբ երիտասարդների զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրամադրի:
Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգում:
«ՀՀ կրթության և գիտության նախարարություն է դիմել «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը` 2015-2016թթ ուսումնական տարվա ընթացքում հիմնադրամի կրթաթոշակին արժանացած 9 երիտասարդների` Ստեփան Բաբայանին, Արսեն Վասիլյանին, Վահագն Կիրակոսյանին, Մհեր Մնացականյանին, Վահե Ղարախանյանին, Ալեքսանդր Պետրոսյնանին, Արթուր Ասլանյանին, Նարեկ Դշխունյանին, Միքայել Սուքիասյանին «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան զինվորական ծառայության զորակոչից տ արկետում տալու խնդրանքով: Հիմնադրամը բազմիցս սատարել և կրթաթոշակ է տրամադրել արտասահմանյան բուհեում սովորող լավագույն հայ ուսանողներին»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:
Ուսանողներն ուսումը շարունակում են ԱՄՆ Կալիֆոռնիայի Բերքլի, Բրիտանիայի Քեմբրիջի, ԱՄՆ Կոլումբիայի, Չիկագոյի համալսարաններում, ինչպես նաև Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: