Վիկտոր Ռեբեցը իրատեսական է համարում Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը
SocietyՀարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը իրատեսական է համարում Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը` ընդգծելով այդ նախագծի կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար:
«Դուք տեղյակ եք, որ Հայաստանի վարչապետը չինացի իր գործընկերոջ հետ առաջիկայում քննարկելու է այդ հարցը: Այդ երկաթգծի կառուցումը ես իրատեսական եմ համարում, սակայն դրա կառուցման համար բավական երկար ժամանակ կպահանջվի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում` շեշտեց նա` հավելելով, որ դա կարևոր նախագիծ է Հայաստանի համար: