5 դրախտային վայր, որտեղ ապրելը բավական մատչելի է (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Տեղափոխությունը` այն էլ հարազատ ծննդավայրից, հեշտ բան չէ, սակայն AdMe.Ru կայքը հրապարակել է «համոզիչ» ֆոտոշարք` ներկայացնելով 5 դրախտային բնակավայր, որտեղ ապրուստը բավական մատչելի է:
Աղբյուրն անկեղծորեն նշում է, որ ստորև ներկայացված վայրերից ամեն մեկը, իհարկե, ունի իր թերությունները, սակայն միևնույն ժամանակ պնդում է, որ հանուն մշտական արևի, լազուրե ջրերի ու ավազոտ լողափերի այդ թերությունները կարելի է հանդուրժել:
Ինդոնեզիա
Այս երկրում կարելի է նորմալ սնվել ու կացարան վարձակալել` ամսական ծախսելով ընդամենը 150 դոլար։ Սակայն գործազրկության մակարդակը շատ բարձր է, ուստի հարկավոր է համացանցի միջոցով արվող աշխատանք փնտրել:

Կամբոջա
Կամբոջան իսկական դրախտ է սահմանափակ բյուջեով մարդկանց համար: Այստեղ կարելի է լավ ընթրել 5 դոլարով, իսկ թարմ ծովամթերքի գինը 1-2 դոլար է: Սակայն Կամբոջայի թերություններից մեկն այն է, որ դրա լողափերը թեև շատ գեղատեսիլ են, սակայն պաշտպանված չեն ցամաքային գիշատիչներից:

Վիետնամ
Վիետնամի ամենագեղատեսիլ հատվածում` հարավ-արևմտյան լողափի շրջանում, կարելի է կացարան վարձել ամսական 150-200 դոլարով: Սակայն պատրաստ եղեք տեղացիների հետ անընդհատ սերտ շփման մեջ լինելու հեռանկարին, ինչից հնարավոր չէ խուսափել այս վայրերում:

Լաոս
Ասիական այս պետությունը հայտնի է ոչ միայն իր հիասքանչ բնությամբ, այլ նաև բավական «խելամիտ» գներով: Այստեղ կարելի է ապրել` կացարանի համար օրական վճարելով 9-20 դոլար, սննդի համար`1-5 դոլար, իսկ տեղաշարժվելու համար կարելի է վերցնել մոտոցիկլետ` վճարելով 10 դոլար:

Թաիլանդ
Թաիլանդի զբոսաշրջային հատվածում ապրելն ամսվա կտրվածքով կարժենա 160-320 դոլար: Մինչդեռ կուսական ջունգլիներում կարելի է կացարան գտնել օրական 4 դոլար վարձավճարով:
