Քաջարան-Մեղրի ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
SocietyՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 9-ին` ժամը 01.57-ին, ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 2-րդ ոլորանում մոտակա սարից քարերը պոկվել և ընկել են ցած, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում (11-րդ կմ) տեղի է ունեցել քարաթափում` մոտ 0,5 խմ: Հրշեջ-փրկարարներն ավտոճանապարհը մաքրել են քարերից: