Ստամբուլում բացվել է Ցեղասպանության ժառանգների ստեղծագործողությունների ցուցահանդես
CultureՀայկական սփյուռքը ներկայացնող արտիստների գործերը ցուցադրության են դրվել «Թոռներ, պատկանելության նոր աշխարհագրություններ» խորագրով ցուցահանդեսում, որը բացվել է Ստամբուլի «Դեպո» արվեստի և մշակույթի կենտրոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկանցում է թուրքական Today’s Zaman պարբերականը:
Ցուցադրության կուրատոր Սիլվինա Տեր-Մկրտչյանը նշել է, որ ցուցադրությունը կենտրոնացած է նրա վրա, թե ինչն է ընկած ընդհանուր մշակութային ժառանգության հիմքում, կամ ինչ է տալիս այդ ժառանգությունը հայկական ծագում ունեցող այն արտիստներին, ովքեր բնակվում են տարբեր երկրներում:
Ցուցադրությունը կշարունակվի մինչև նոյեմբերի 1-ը: