Երևանի կանգառասրահների սպասարկման հարցում ցուցաբերվում է միասնական մոտեցում. քաղաքապետարան
SocietyՄայրաքաղաքի հասարակական տրանսպորտի կանգառներում տեղադրված թվով 315 կանգառասրահները և կանգառանշանները վարձակալությամբ տնօրինում է «Աութդոր էֆեկտ» ՍՊԸ-ն: Համաձայն վարձակալության պայմանագրի` ընկերությունը պարտավոր է պահպանել, նորոգել և սպասարկել կանգառասրահներն ու կանգառանշանները:
Ընկերության ենթակայությամբ գործում են մի քանի խմբեր, որոնց մի մասն ուսումնասիրում է կանգառների առկա վիճակը, մի մասն զբաղվում կանգառների վերանորոգման աշխատանքներով:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշված բոլոր աշխատանքների նկատմամբ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից ամենօրյա հսկողություն է իրականացվում: