Հայաստանը կանդամակցի Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերության գլոբալ ֆորումին
EconomicsՀայաստանը կանդամակցի Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության` հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգում: Վերջին տարիներին բոլոր պետությունների հարկային մարմինների համար լուրջ մարտահրավեր է հանդիսանում միջազգային մակարդակում հարկերից խուսափելու դեպքերի աճը, ինչը հանգեցնում է կրկնակի չհարկման կամ իրական չափից նվազ հարկման և այլ համանման խնդիրների: Ըստ հիմնավորման` Գլոբալ ֆորումին անդամակցության վերջնական նպատակը հարկման նպատակով տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակար գին միացումն է: Այս համակարգը համարվում է նոր գլոբալ ստանդարտ, որն էականորեն նվազեցնում է հարկերից խուսափելու ռիսկերը: Այս ստանդարտից օգտվելու համար երկրները պարտավոր են անցնել փորձագիտական գնահատման փուլեր:
Փորձագիտական գնահատման նպատակն է գնահատել տվյալ երկրի կամ իրավական համակարգի կարողությունները հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման միջազգային ստանդարտի կիրառման համար: Այն իրականացվում է 2 փուլով: 1-ին փուլում ուսումնասիրվում է նշված միջազգային ստանդարտի կիրառման համար անհրաժեշտ իրավական և կարգավորման շրջանակների, իսկ 2-րդ փուլում գործնական կիրառման ընթացակարգերի առկայությունը:
Ակնկալվում է, որ Գլոբալ ֆորումին անդամակցությունը Հայաստանին կտա մի շարք առավելություններ, մասնավորապես, աշխարհում ամենամեծ հարկման նպատակով ստեղծված խմբին անդամակցություն, ավտոմատ տեղեկությունների փոխանակման համակարգին անդամակցելու առարկայական հնարավորությունների ընդլայնում, «Հարկային վարչարարության իրականացման նպատակով ԵՏՄ անդամ պետությունների հարկային մարմինների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» արձանագրությամբ ստանձնած պարտավորությունների կատարման արդյունավետո ւթյան բարձրացում:
Միաժամանակ, ակնկալվում է նաև, որ Գլոբալ ֆորումին անդամակցության շրջանակներում փորձագիտական գնահատման գործընթացը լուրջ հնարավորություն կտա բացահայտելու իրավական համակարգի թերությունները և բարելավման հեռանկարները: Ֆորումը նաև արդյունավետ լծակ է կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարում: