Խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
SocietyՔաղաքացի Վարդան Դ.-ն ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մայիսին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի պետին տեղեկացրել է, որ իր ծանոթը գտնվում է կալանքի տակ և վերջինիս պայմանական ազատազրկման դատապարտելու հարցում օգնելու համար քննչական բաժնի պետին տվել է 6 հազար ԱՄՆ դոլար գումար, սակայն վերջինս չի կատարել իր խոստումը և յուրացրել է գումարը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, քաղաքացի Վարդան Դ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: