Ես չեմ ամաչում. Թոմ Հարդին մեկնաբանել է իր բաց լուսանկարները (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Դերասան Թոմ Հարդին մեկնաբանել է MySpace-ում տարածված իր բաց լուսանկարները։ Այդ լուսանկարներում նա ներքնաշորով է։ US Weekly-ի հետ զրուցում Հարդին նշել է.«Ես չեմ ամաչում MySpace իմ հին լուսանկարների համար։ Ես չեմ ամաչում անգամ այն լուսանկարներից, որտեղ ես ներքնաշորով եմ, քանի որ դրանք տղամարդու սովորական նկարներ են»։
«Ամերիկացիները մտածում են, թե ես պետք է ամաչեմ, բայց ես «ոչ մի գրամ» չեմ ամաչում, դա բնական վիճակ է»։
Հիշեցնենք, որ դերասանը շուտով 2-րդ անգամ հայր կդառնա։ Նրա կինը՝ Շառլոտա Ռայլին հղի է, Հարդին մի տղա էլ ունի առաջին սիրավեպից՝ Լուիսը։
Շարունակությունը՝ այստեղ: