Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 2-3 աստիճանով
SocietyՀանրապետության տարածքում սեպտեմբերի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 12-14-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-ի ցերեկը կնվ ազի 2-3, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով, 13-ի գիշերը` ևս 2-3 աստիճանով: Քամին հարավարևելյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում սեպտեմբերի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-14-ի երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 10-11-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +36 աստիճան, սեպտեմբերի 12-14-ին` +33 աստիճան: