Նիդերլանդներում բացվել են ավազե անհավանական հյուրանոցներ (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Հոլանդիայի Օսս և Սնիք քաղաքներում Zand հյուրանոցն իր հյուրերի համար բացել է 2 անհավանական ավազե ամրոցներ՝ մեկ ննջարանով։
Ամրոցները կառուցվել են Բրաբանտում և Ֆրիսլանդում` ավազե քանդակերի փառատոնի նախօրեին, որը գրավում է զբոսաշրջիկներին և աշխարհի լավագույն արվեստագետներին։
Հյուրանոցներն արդեն ամբողջությամբ զբաղված են գալիք շաբաթների համար։
Հյուրանոցում մեկ գիշերվա արժեքը 150 եվրո է։ Հսկայական ավազե ամրոցը ամբողջությամբ կահավորված է, լոգասենյակ՝ հոսող ջրով, էլեկտրականություն, պատուհաններ։
Մեկ գիշերվա արժեքն ընդգրկում է նաև նախաճաշը, մեկ շիշ Prosecco գինի, Wi-Fi և անհատական շրջայց փառատոնում։
Հյուրանոցները, սակայն, ժամանակավոր են և կփակվեն, երբ փառատոնն ավարտվի հոկտեմբերի սկզբին։ Zand հյուրանոցը նախատեսում է այն կրկին բացել հաջորդ տարվա փառատոնի ժամանակ։
Շարունակությունը՝ այստեղ: