Ի՞նչ չի կարելի ուտել նախաճաշին ոչ մի դեպքում
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Մեզանից շատերը չեն հասցնում առավոտյան նախաճաշել, իսկ հասցնելու դեպքում ունենում են ավանդական նախաճաշ` երշիկով ձվածեղ, մեկ բաժակ սուրճ կամ որևէ քաղցրավենիքով թեյ:
Սակայն ըստ դիետոլոգների, երկու տարբերակն էլ չեն կատարում իրենց գլխավոր խնդիրը` լցնել օրգանիզմը միկրոտարրերով և վիտամիններով, բացի այդ, նրանք փակուղի են մտցնում ստամոքսը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ եթե առավոտյան խմել սուրճ բուտեբրոդով, ապա աշխատանքային օրվա թեժ պահին գլյուկոզայի քանակը արյան մեջ կարող է նվազել, ինչի արդյունքում մեզ մոտ կառաջանա քաղցրի կարիք այն ժամանակ, երբ այն ուտելը ընդհանրապես ցանկալի չէ, այսինքն, կեսօրին:
Երբ մեր ստամոքսում հայտնվում է ձվածեղ և բուլկի, օրգանիզմը ուղղակի չի իմանում, թե ինչպես պետք է վարվել նման անհամատեղելի սննդամթերքների հետ, և դրանք մարսելու համար օգտագործում է բոլոր ուժերը: Ուստի զարմանալի չէ, որ աշխատելու համար էնէրգիա ուղղակի չի մնում:
Շարուանկությունը՝ այստեղ: