Yerevan, 06.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արամայիս Գրիգորյանը Գերմանիայում քննարել է Արարատյան դաշտում ջրօգտագործման ավտոմատ համակարգի ներդրման հարցը

Society

 ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատանքային այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԳԴՀ շրջակա միջավա յրի, բնության պահպանության ու միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարար Բարբարա Հենդրիքսի և նախարարության ներկայացուցիչների հետ:

Նախարար Արամայիս Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և բարձր գնահատելով ՀՀ-ԳԴՀ համագործակցությունը բնապահպանության ոլորտում, հույս է հայտնել, որ այս հանդիպումը նոր ծրագրերի մեկնարկ կդառնա:

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները  և հեռանկարները՝ մասնավորապես անդրադառնալով Արարատյան դաշտի ջրօգտագործման ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման և Կլիմայի փոփոխության ոլորտում ծրագրերի իրականացման հեռանկարներին:

Հանդիպման ավարտին նախարար Հենդրիքսը քննարկված հարցերի շուրջ Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել գերատեսչությունների միջև համագործակցությունն առավել ակտիվացնելու և նոր մակարդակի հասցնելու վերաբերյալ:

Այցի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանին նվիրված խորհրդարանական երեկո, որին մասնակցել են ԳԴՀ խորհրդարանի, համապատասխան գերատեսչությունների, Գերմանիայում ՀՀ դեսպանության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Երեկոյի ընթացքում ողջունելով Գերմանիայի բնության պահպանության միության /NABU/ և Գերմանիայում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով կազմակերպված միջոցառման բոլոր մասնակիցներին՝ նախարար Արամայիս Գրիգորյանը, մասնավորապես, նշել է. «Շրջակա միջավայրի պահպանության ոլորտը յուրաքանչյուր պետության և լայն հասարակայնության ուշադրության կենտրոնում է: Երկրագնդի ցանկացած բնակիչ պետք է առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերի շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ: Այս ոլորտում կարևորագույն դեր ունի պետությունների կողմից որդեգրված բնապահպանական անվտանգության քաղաքականությունը և պետությունների միջև համագործակցությունը:

Դեռևս 2000 թվականից, ՀՀ բնապահպանության նախարարությունը արդյունավետ համագործակցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ և ընդգրկված է Գերմանիայի  Կառավարության «Կովկասյան նախաձեռնության» գործընթացում: Նախարարությունը մասնակցում է Գերմանիայի կողմից իրականացվող տարածաշրջանային ծրագրերում և նախաձեռնություններում:

Գերմանիայի աջակցությամբ Հայաստանում իրականացվել և ներկայում էլ  իրականացվում են մի շարք խոշոր բնապահպանական ծրագրեր: Եվս մեկ անգամ ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության անունից արդյունավետ և շարունակական համագործակցության համար երախտագիտությունս հայտնել Գերմանիայի բնության պահպանության միությանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, բնության պահպանության ու միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարարությանը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերությանը և Գերմանական զարգացման  բան կին»:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը ԳԴՀ շարունակվում է:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live