Հայաստանից սեպտեմբերի 9-ի դրությամբ արտահանվել է 1130 տոննա լոլիկ
EconomicsԱրձագանքելով լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկատվությանը, որ օրերս լոլիկ է ներմուծվել հանրապետություն՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին եռամսյակում Հայաստանի Հանրապետություն լոլիկ չի ներկրվել՝ այդ թվում և Ռուսաստանի Դաշնությունից:
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ շարունակվում է հանրապետությունից լոլիկի արտահանման գործընթացը․ այսօրվա դրությամբ արդեն արտահանվել է 1130 տոննա լոլիկ, նախորդ ամբողջ տարվա 220 տոննայի դիմաց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշված է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ: